Իմ աչքերը ճանաչում են արև աչքերդ:
Իմ ձեռքերը ճանաչում են գեղոն ձեռքերդ:
Իմ շուրթերը ճանաչում են շուրթերդ ծիրան:
Իմ ձայնը ճանաչում է ձայնդ լուսնահար:
Իմ հոգին ճանաչում է աստղավառ հոգիդ:
Իմ երազը ճանաչում է երազդ կոկոն:
Իմ նետերը ճանաչում են խուսանավումը քո:
Իմ հավատը ճանաչում է անհավատությունդ:-
Քայլերս երբեք չեն ճանաչի քո քայլերը փութկոտ,
որ քեզ տանում են մերժման ծիրերով՝
որպես ինքնակամ առևանգվածի…
05.12.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ